Դա խայտառակ շոու էր. Միրզոյանը՝ ընդդիմադիրների՝ ԱԳՆ-ում կազմակերպած ակցիայի մասին


Դա խայտառակ շոու էր. Միրզոյանը՝ ընդդիմադիրների՝ ԱԳՆ-ում կազմակերպած ակցիայի մասին

  • 25-05-2022 19:08:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով երեկ նախարարության դիմաց ընդդիմության կազմակերպած ակցիային, նշեց՝ դա խայտառակ շոու էր.«Քաղաքական գործչին, ընդհանրապես քաղաքակիրթ մարդուն անհարիր պահվածք էր: Պատգամավորներն օգտագործելով իրենց արտանությունները մուտք են գործել շենք, ենթադրում եմ, որ քննարկելու ու ինձ հարց ուղղելու համար: Եվ այդ ընթացքում փոխնախարարների հետ հանդիպման ընթացքում իրենց պաշտոնյային ոչ վայել են պահել: Ի պատիվ մեր պաշտոնյաների՝ նրանք կարողացել են այդ իրավիճակում սառնասիրտ լինել, ինչը իհարկե չի փոխում այն հանգամանքը, որ մյուս կողմը իրեն անպատկառ է պահել»:
 
Միրզոյանը խոսելով ընդդիմության՝ Արցախի դրոշներ փակցնելու ակցիայի մասին, վերջիններս Արցախի դրոշը փակցրել էին նաև ԱԳ փոխնախարարի կոստյումին, ասաց՝ ընդդիմադիրները 30 տարի ժամանակ են ունեցել դա անելու.«Նրանց մի մասը, երբ եղել է իշխանություն, չեմ հիշում, որ ԱԳՆ-ն Արցախի դրոշներով զարդարած լինեին, կամ կրեին դրոշը իրենց կոստյումին»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play