Հայաստան-Թուրքա երկխոսությունը շարունակվում է, բայց շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան


Հայաստան-Թուրքա երկխոսությունը շարունակվում է, բայց շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան

  • 25-05-2022 20:12:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am Հայաստան-Թուրքա երկխոսությունը շարունակվում է, բայց շոշափելի արդյունքներ չկան։
 
Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Անկեծ ասած, ես գուցե արդարացի, գուցե անհիմն, այդքան մեծ կարևորություն չեմ տալիս հանդիպման վայրին։ Ես չեմ բացառում, որ ինչ-որ պահի, երբ գործընթացն արդեն շոշափելի հաջողություններ սկսի արձանագրել, այդպիսի հանդիպումներ կլինեն նաև Անկարայում ու Երևանում։ Այս պահին կարող եմ ասել, որ ցավալիորեն որքան էլ վերբալ ու հանրային խոսքի մակարդակում ասվում է, որ գործընթացն առանց նախապայմանների է, այնուամենայնիվ մեր թուրք գործընկերները որոշակիորեն սինխրոնացնում են այս գործընթացը Ադրբեջանի հետ մեր ունեցած գործընթացի հետ։ Եվ սա կառուցողական հավելյալ արժեք չի հաղորդում գործընթացին և ավելի կառուցողական չի դարձնում մթնոլորտը։ Քննարկումները շարունակվում են, այս պահին որևէ էական շոշափելի արդյունք չկա։ Մենք հաստատակամ ենք և անկեղծ ենք մեր հրապարակային հայտնած դիրքորոշման մեջ՝ մենք հետաքրքրված ենք այդ սահմանի բացմամբ և հարաբերությունների հաստատմամբ և կուզեինք նույնը տեսնել նաև թուրքական կողմից։ Նաև Թուրքիայի արտգործնախարարի զանազան ժեստերը չեն նպաստում այս գործընթացին»,- ասաց նա։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play