Ադրբեջանը վերադարձրել է ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած շարքային Էդուարդ Մարտիրոսովին. ՊՆ

Ադրբեջանը վերադարձրել է ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած շարքային Էդուարդ Մարտիրոսովին. ՊՆ

  • 26-05-2022 14:11:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն