Կաթողիկոսը վավերացրել է Իրաքի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը


Կաթողիկոսը վավերացրել է Իրաքի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը

  • 26-05-2022 15:22:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին մայիսի 13-ին՝ Բաղդադում տեղի ունեցած Թեմական պատգամավորական ժողովի ընթացքում Իրաքի հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: 
 
Հաստատելով Օշական վարդապետի ընտրությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթել է  նախանձախնդիր ծառայությամբ արդյունավորել վստահված բարձր և պատասխանատու առաքելությունը՝ ի խնդիր Իրաքի հայոց թեմի ազգային ու հոգևոր կյանքի զորացման և Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play