Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանի եվրատլանտյան ուղեգծին


Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանի եվրատլանտյան ուղեգծին

  • 26-05-2022 16:50:56   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին բարենորոգումների իրականացման գործընթացում, ինչպես նաեւ օգնել եվրատլանտյան ինտեգրացման դիրքորշման ամրապնդման գործում: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նամակում, որը հասցեագրված Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ հանրապետության Անկախության օրվա առթիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
«Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրացի ժողովրդին խաղաղ ապագայի կառուցման, բարեկեցության եւ ժողովրդավարական ազատության ճանապարհին: Միացյալ Նահանգները կշարունակի հաստատակամ գործընկերություն ցույց տալ վրացի ժողովրդին բարենորոգումների իրականացման եւ եվրատլանտյան համագորացությունում երկրի դիրքերի ամրապանդման գործընթացում»,- մայիսի 26-ին մեջբերում Է նամակի հատվածը Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
 
Բայդենը նշել Է, որ ինքը նաեւ գնահատում Է Վրաստանի ավանդը գլոբալ անվտանգության ապահովման բնագավառում: «Մենք շատ ենք գնահատում ձեր ավանդը, որը ներդրել եք գլոբալ անվտանգության բնագավառում մեր 30-ամյա երկկողմ հարաբերությունների ընթացքում Աֆղանստանում մեր ընդհանուր պարտավորությունների եւ անձնվիրության համատեքստում»,- ասված նամակում:
 
Բացի Բայդենից, Վրաստանի Անկախության օրվա առթիվ Ղարիբաշվիլիին շնորհավորել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Լեհաստանի եւ Չեխիայի կառավարությունների ղեկավարներ Մատեուշ Մորավեցկին եւ Պետր Ֆիալան, ինչպես նաեւ ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը