ԱԺ նախագահը ստորագրել է արտահերթ նիստ գումարելու որոշում


ԱԺ նախագահը ստորագրել է արտահերթ նիստ գումարելու որոշում

  • 26-05-2022 18:00:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է արտահերթ նիստ գումարելու որոշում: Ըստ այդ որոշման՝ նիստը կգումարվի հունիսի 3-ին ժամը 16:00-ին: 
 
Նշենք, որ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ էին հանդես եկել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:
 
Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն