26-05-2022 19:29:32 | Ադրբեջան | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ մայիսի 26-ին այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններ, գրում է minval.az-ը։
Ալիևը ծանոթացել է Վարանդայում Հորադիզ-Ջրական-Կովսական (Զանգելան) -Աղբանդ ավտոմայրուղու շինարարությանը, մասնակցել «Ազերէներջի» ԲԲԸ-ի 330/110 կիլովոլտ էներգիայի «Ջաբրայիլ» էներգետիկ հանգույցի հիմնարկեքի արարողությանը։
Այնուհետև Ալիևները ժամանել են Կովսականի շրջան, որտեղ ծանոթացել են Կովսականի միջազգային օդանավակայանի և մզկիթի շինարարությանը։