«Կապիկի ծաղիկ»-ից խուսափելու համար Հայաստանն արգելել է պրիմատների և կրծողների ներմուծումը


«Կապիկի ծաղիկ»-ից խուսափելու համար Հայաստանն արգելել է պրիմատների և կրծողների ներմուծումը

  • 27-05-2022 10:20:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկների ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը և հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը։
 
Այս մասին հայտնում են ՀՀ սննդի անվտանգության պետական տեսչությունից: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play