ԱՄՆ-ը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին


ԱՄՆ-ը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին

  • 27-05-2022 10:48:09   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կարող է ներառել մի քանի հրթիռային կայաններ։ Panorama.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտնել է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։
 
Նրանց տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է «Ուկրաինա ուղարկել հեռահար հրթիռների առաջադեմ համակարգեր»։ Վարչակազմը հակված է այս համակարգերը ներառելու Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդլայնված փաթեթում, որը կարող է հայտարարվել հաջորդ շաբաթ, հաղորդում է CNN-ը։
 
Նրա աղբյուրների համաձայն՝ ամերիկյան ղեկավարությունը մի քանի շաբաթ «չհամարձակվեց» ուղարկել այդ զենքերը Կիև՝ վախենալով, որ ուկրաինացի զինվորականները «կարող են դրանք օգտագործել Ռուսաստանի տարածքում հարձակողական գործողությունների համար»։
 
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքի: Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինական տարածքների օկուպացիան, իսկ նպատակներն են երկրի ապառազմականացումն ու ապամիջուկայնացումը: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ի պատասխան ՌԴ-ի դեմ լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել և ակտիվացրել են Կիևին զենքի մատակարարումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը