Հակամարտությունների կարճատեւ լուծումներին հաջորդում են երկարատեւ տառապանքները. Չեռնոգորիայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին


Հակամարտությունների կարճատեւ լուծումներին հաջորդում են երկարատեւ տառապանքները. Չեռնոգորիայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

  • 27-05-2022 13:30:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը: 
 
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Չեռնոգորիայի նախագահի հետ առաձնազրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը խորհրդանշական է համարել նրա այցը՝ հիշեցնելով, որ 16 տարվա դիվանագիտական հարաբերություններից ի վեր սա բարձր մակարդակի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն:
 
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության շրջանակը՝ մեծ դեր հատկացնելով միջխորհրդարանական կապերին: Օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ եւ շարունակական երկխոսությունն առաջնահերթություն է դիտարկվել, ինչին մեծապես նպաստելու են խորհրդարանական բարեկամական խմբերը:
 
Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցությունը, տարածաշրջանի անվտանգության եւ երկարատեւ խաղաղություն հաստատելու հիմնահարցերը:
 
Խոսելով հետպատերազմյան իրավիճակից՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է միջազգային գործընկերների գործուն աջակցությունը դեռ չլուծված մարդասիրական խնդիրների հանգուցալուծման հարցում:
 
Միլո Ջուկանովիչը նկատել է, որ հակամարտությունների կարճատեւ լուծումներին հաջորդում են երկարատեւ տառապանքները, ինչի հետեւանքները ծանր ազդեցություն են ունենում երկրների համար: Նա նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների հարցերը կքննարկի ոչ միայն իր երկրի, այլեւ միջազգային գործընկերների շրջանակում: Նախագահը շեշտել է, որ տարածաշրջանի հանդեպ բարի կամք ունեն եւ որակյալ կայունություն են ակնկալում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրի համար այս բարդ ժամանակներում կարեւորն ինքնությունն ու դիմագիծը պահելն է, հատկապես՝ Հայաստանի եւ Չեռնոգորիայի նման ոչ մեծ երկրների դեպքում: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play