Սոցհարցում. նախկինում Էրդողանին ընտրածների 20%-ն այլևս չի ուզում նրան


Սոցհարցում. նախկինում Էրդողանին ընտրածների 20%-ն այլևս չի ուզում նրան

  • 27-05-2022 16:06:06   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքական «Yöneylem araştırma» սոցիոլոգիական ընկերության համակարգող Դերյա Քյոմուրջյուն ներկայացրել է մայիսին ընկերության անկացրած սոցհարցումների արդյունքները: Ըստ մասնագետի՝ դրանք ցույց են տալիս, որ 2018-ին նախագահ Էրդողանի օգտին քվեարկած ընտրողների 20%-ն այլևս չի պատրաստվում կրկին ձայն տալ Թուրքիայի ներկայիս նախագահին, գրում է Ermenihaber.am-ը: 
 
«Ինչպես տեսնում ենք, ընտրողը որոշել է փոխել իշխանություններին, սակայն նրա մոտ դեռ անորոշություն կա այն հարցում, թե ով է գալու ներկա իշխանություններից հետո»։
 
«Եթե այս կիրակի ընտրություն լինի, Ձեր ձայնը կտա՞ք «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) առաջնորդ Էրդողանին» հարցին մասնակիցների միայն 31%-ն է հստակ դրական պատասխան տվել: Սոցիոլոգի տեղեկացմամբ՝ վերջին 1 տարում անցկացված հարցումների արդյունքներով այդ հարցին դրական պատասխանողների թիվը չի գերազանցել մասնակիցների 35%-ը:
 
Իսկ «Էրդողանին այլևս երբեք ձայն չեմ տա» ասողները կազմել են վերջին հարցման մասնակիցների 54%-ը: 
 
Նախկինում գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP-ԺՀԿ) ձայն տվածները առաջիկա ընտրություններին նույնպես պատրաստվում են ձայն նույն ուժին: Հարացվածների մի հատվածն էլ նշել է, որ նախագահի ընդդիմության թեկնածուին ձայն կտա այն դեպքում, երբ այդ թեկնածուն լինչ ոչ թե ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, այլ նույն կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:
 
Ընկերության աշխատանքների համակարգողը ևս մեկ ուշագրավ վիճակագրական տվյալ է ներկայացրել: Ըստ այդմ՝ Թուրքիայի երիտասարդ ընտրողների 37%-ը պատրաստ է առաջիկա ընտրություններին քվեարկել ընդդիմադիր ԺՀԿ-ի օգտին, այն դեպքում, երբ ըստ սոցհարցումների՝ ԺՀԿ-ի վարկանիշը երկրում տատանվում է 25%-ի շրջակայքում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play