ՀՀ կառավարության որոշմամբ՝ ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը


ՀՀ կառավարության որոշմամբ՝ ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը

  • 27-05-2022 16:22:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի N 731-Ն որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը։ 
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ արգելոցի ստեղծումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածով 4․9 կետի «Մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացումը» պարբերությունից։
 
Հավելենք, որ Աղձքում է գտնվում 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը, որտեղ ամփոփվել են և՛ հեթանոս, և՛ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները: Դամբարանը կառուցվել է հավանաբար 364 թվականին: 
 
Դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև (5 աստիճաններից բաղկացած), արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն