Ռուս պատգամավորն Թուրքիային մեղադրել է Մոսկվայի նկատմամբ երկերեսանի քաղաքականություն վարելու մեջ


Ռուս պատգամավորն Թուրքիային մեղադրել է Մոսկվայի նկատմամբ երկերեսանի քաղաքականություն վարելու մեջ

  • 27-05-2022 17:46:48   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուս պատգամավոր Եվգենի Պոպովը ռուսական «Россия» հեռուստատեսության եթերով խոսել է Ուկրաինայի նկատմամբ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության մասին, գրում է Ermenihaber.am-ը: 
 
Այդ կոնտեքստում ռուս պատգամավորը նշել է, որ մի կողմից Թուրքիան հարվածային տեսակի «Bayraktar» ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային, մյուս կողմից էլ Անկարան ամեն ինչ անում է, որպեսզի խթանի ռուս զբոսաշրջիկների հանգիստը Թուրքիայում:
 
«Մի կողմից Bayraktar-ներ են ուղարկում, մյուս կողմից թույլատրում ռուս զբոսաշրջիկներին Թուրքիայում  օգտվել «Мир» քարտային վճարային համակարգից: Այդպես չի կարող լինել»,-ասել է պատգամավորը։
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ ուշագրավ մեկնաբանություններ է արել ռուս լրագրող Աննա Շաֆրանը: Ըստ նրա՝ Էրդողանը փորձառու, խորամանկ, քաղաքական գործիչ է, որը  կարևորում է առաջին հերթին Թուրքիայի շահը և իրականում Ռուսաստանի նկատմամբ վարում է երկերեսանի քաղաքականություն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը