Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

  • 27-05-2022 18:46:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
 
Նախկին պատգամավորը մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու և անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու համար։
 
Պետրոսյանի գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Պատգամավորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն