Արտաքին քաղաքականությունը չի կարող դառնալ մեկ մարդու որոշումների պատանդ


Արտաքին քաղաքականությունը չի կարող դառնալ մեկ մարդու որոշումների պատանդ

  • 28-05-2022 16:10:09   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
«Կարծես կանխազգալով` ժամեր առաջ թեմային անդրադարձել էի։
 
Հայ- ադրբեջանական ու հայ- թուրքական հարաբերություններին վերաբերող հայտարարության նախագիծը, որն ընդունելու համար խորհրդարանական ընդդիմությունը հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել, իրապես անընդունելի է, որովհետև միտված է երկու հարեւան երկրների հետ մեկնարկած դիալոգի փաստացի վիժեցմանը։
 
Բայց նույնքան մերժելի է ԱԺ արտահերթ նիստը տապալելու ՔՊ որոշումը։
 
Արտաքին քաղաքական օրակարգով խորհրդարանական դիսկուրս պետք է տեղի ունենա` անկախ այն հանգամանքից, թե դրա ավարտին փաստաթուղթ կլինի՞, թե՞ ոչ կամ ի՞նչ բովանդակությամբ փաստաթուղթ կընդունվի։
 
Արտաքին քաղաքականությունը չի կարող դուրս գտնվել ԱԺ գործունեության տիրույթից, չի կարող դառնալ մեկ մարդու որոշումների պատանդ, մանավանդ, որ անցած չորս տարիներին դրա դառը պտուղները ճաշակել ենք։
 
Բացի այդ, ԱԺ արտահերթ նիստը գոնե տեսական հնարավորություն էր, որ իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը կարող էին կոնսենսուսային մոտեցումներ ձեւավորել արտաքին քաղաքական օրակարգի շուրջ»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play