Բոլիվիայի նախագահը հացադուլ է հայտարարել<br />


Բոլիվիայի նախագահը հացադուլ է հայտարարել

  • 10-04-2009 15:56:00   | Բոլիվիա  |  Միջազգային
ՍՈՒՔՐԵ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը եւ իրեն սատարող արհմիութենական առաջնորդները հացադուլ են հայտարարել ի նշան բողոքի ընդդիմադիր խորհրդարանականների դեմ, որոնք ձգձգում են նոր նախընտրական օրենքի ընդունումը: Բոլիվիայի նոր Սահմանադրության համաձայն, որն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ին համաժողովրդական հանրաքվեով հավանության արժանանալուց հետո, դեկտեմբերի 6-ին երկրում պետք է կայանան համընդհանուր ընտրություններ, որոնց ընթացքում քաղաքացիները կընտրեն նախագահ, փոխնախագահ եւ խորհրդարանի անդամներ: Բոլիվիական ընդդիմությունը մտադիր է բոյկոտել ընտրությունները, քանի որ նրա մեջ մեծ տարաձայնություններ են ծագել իշխանությունների հետ նոր նախընտրական օրենքի որոշ կետերի պատճառով: Հացադուլ սկսելու մասին Մորալեսը եւ Բոլիվիայի բանվորական կենտրոնի ղեկավարները հայտարարել են ապրիլի 9-ին հրապարակված փաստաթղթում: Ընդդիմադիրների կարծիքով, կառավարությունը ցանկանում է խաբել քաղաքացիներին եւ ընդունել «մթին եւ որոգայթներով լի» օրենք:
Նոյյան տապան  -   Միջազգային