Երբ ունես պատգամավորական անձեռնմխելիություն ու մի խումբ մարդկանց տանում ես պետական շենքեր գրավելու


Երբ ունես պատգամավորական անձեռնմխելիություն ու մի խումբ մարդկանց տանում ես պետական շենքեր գրավելու

  • 31-05-2022 19:47:31   | Հայաստան  |  Քաղաքական

Քաղաքական ստորությունը գիտեք որն է:
 
Երբ դու ունես պատգամավորական անձեռնմխելիություն ու որոշում ես մի խումբ մարդկանց տանել պետական շենքեր գրավելու, ներխուժելու կամ այլ գործողություններ իրականացնելու: Հետո այդ մի խումբ մարդիկ ձերբակալվում են զանգվածային անկարգությունների համար և չի բացառվում, որ դատվեն, իսկ դու հետ ես գնալու պառլամենտ և վայելես քո անձեռնմխելիության մանդատը:
Եվ սա այն դեպքում, երբ դու արդեն համոզված ես նաև, որ իշխանափոխության մի գրամ շանս չկա:
Դե լավ, ամիսը մի երկու անգամ էլ սուր ելույթ կունենաս ամբիոնից, որ այդ մարդկանց հետ անարդար են վարվում, նրանց կհերոսացնես և այդպես օրերը կգլորվեն:
Այն ամենը ինչ պետք է իմանալ խորհրդարանական ընդդիմության`իրենց քաղաքական գործիչ համարող տղաների և աղջիկների մասին:
 
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական