Ցուցահանդես, ուրախություն, խաղեր, գույներ, փուչիկներ. «Շուշան արտ ստուդիա»-յի միջոցառումը

Ցուցահանդես, ուրախություն, խաղեր, գույներ, փուչիկներ. «Շուշան արտ ստուդիա»-յի միջոցառումը

  • 06-06-2022 18:17:15   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հունիսի 1-ին «Մոսկվայի տան» կենտրոնում տոնական տրամադրություն էր: Երեխաների պաշտպանության օրվա հաճելի առիթով «Շուշան արտ ստուդիա»-յի սաներըամփոփեցին մեկ տարվա իրենց կատարած աշխատանքը նկարչական տպավորիչ ցուցահանդեսով: Մեծաթիվ հյուրեր շրջում էին ցուցասրահում ու հիանում երեխաների երևակայությամբ, ներկայացված նկարների գունային հետաքրքիր խաղերով ու ասելիքով: 
 
Միջոցառումը ողջունեց ու շատ կարևորեց Մոսկվայի տան տնօրեն Վահրամ Կարապետյանի կողմից՝ մաղթելով, որ ստուդիայի գործունեությունը միշտ լինի շարունակական ու արվեստի նորանոր ուղղություններ ընդգրկի:
 
Ստուդիայի ղեկավար Շուշան Վարդանյանը շեշտեց, որ միջոցառումը իրական դարձավ Մոսկվայի տան հետ համագործակցության շնորհիվ, ապա հավելեց, որ իր համար կրկնակի տոն է այսօր, քանի որ ստուդիայի սաների, ներդրված ջանքերի առաջին ամփոփումն է ցուցահանդեսի տեսքով, ու ամեն երեխայի նկարը շատ կարևոր մասնիկ է ստուդիայի գործունեության մեջ:
 
Ըստ Շուշան Վարդանյանի՝ բոլոր երեխաներն են տաղանդավոր, ու ստուդիայի նպատակն է յուրաքանչյուրին տալ ինքնաարտահայտվելու հնարավորություն. «Ի դեպ մի գաղտնիք էլ բացեմ: Այստեղ նաև մեր կան մեր տարեց աշակերտների նկարներ: Մեզ մոտ չկա տարիքային սահմանափակում: Չկա մարդ, որ նկարել չգիտի, կան մարդիկ, որ չգիտեն, թե ինչքան գեղեցիկ կարող է ստացվել իրենց մոտ նկարելը, դրա համար ուղղակի պետք է ճիշտ ուղղորդել նրան, որ կարողանա արտահայտել իր հույզերը պատկերի ու գույների միջոցով, մենք օգնում ենք, որ բացահայտեն իրենց տաղանդը», - ասում է Շուշանը՝ շեշտելով, որ միշտ մեծագույն հաճույքով են աշխատում ստուդիայի սաների հետ, ինչի շնորհիվ էլ այսօր մեծ ընտանիք է հավաքվել:  Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ ցուցահանդեսին միանալու համար, Մոսկվայի տանն էլ պատրաստակամության և համագործակցության համար: Շուշան Վարդանյանից հետո խոսքով հանդես եկան նաև միջոցառման հյուրերից Ռաֆայել Երանոսյանը, ինչպես նաև սաների ծնողներից բանաստեղծ Գոռ Հարությունյանը և Սաթվա Յոգա ստուդիայի տնօրեն Նարինե Բաղդասարյանը՝ դրվատանքի խոսքեր հղելով ստուդիայի հասցեին՝ երեխաների հետ կատարված մեծ աշխատանքի համար:
 
Ցուցահանդեսից զատ հավաքվածներին նաև այլ անակկալներ էին սպասվում «Մոսկվայի տան» տանիքում: Բաց երկնքի տակ երեխաների համար անցկացվեցին նկարչական մրցույթներ, ինտերակտիվ խաղեր, ապա նաև միասին նկարեցին մեկ մեծ կտավին՝ իրենց պոզիտիվ ու լուսավոր էներգետիկան փոխանցելով միմյանց: ՍտուդիՏոնական միջոցառման երաժշտական հյուրը «ԼաԼաՖա» վոկալ ստուդիայի սաներն էին, ովքեր հրաշալի կատարումներով ուրախացրին բոլորին:
 
Միջոցառման ավարտին բոլոր երեխաները դեպի երկինք ուղարկեցին երազանքի փուչիկներ՝ ամփոփելով իսկապես ստացված օրը: 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն

Արմենպրես
08-08-2022 11:00 | Ասուլիս

Արմենպրես