«Անկանխիկ ամառ». 22 ուղեգիր հաղթելու հնարավորություն Ամերիաբանկի հաճախորդներին


«Անկանխիկ ամառ». 22 ուղեգիր հաղթելու հնարավորություն Ամերիաբանկի հաճախորդներին

  • 08-06-2022 10:34:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Անկանխիկ վճարումները նախընտրող Visa-քարտապանների համար  Ամերիաբանկը հայտարարում է «Անկանխիկ ամառ» գովազդային վիճակախաղը` հնարավորություն ընձեռելով բացահայտելու Հայաստանի մարզերից մեկը: 
 
Հունիսի 6-ից մինչև օգոստոսի 31-ն Ամերիաբանկի Visa Classic  կամ Visa Gold քարտերով կատարելով յուրաքանչյուրը նվազագույնը 5.000 ՀՀ դրամի չափով 22 անկանխիկ վճարում` բանկի քարտապանները կստանան 300.000 ՀՀ դրամ գումարով 22 նվեր քարտերից մեկը հաղթելու հնարավորություն: Նվեր քարտը կարող է օգտագործվել Բանկի կողմից հրապարակված ցանկի հյուրանոցներից մեկում հանգստի համար:  
 
Նշված պայմանները կատարելու դեպքում հաճախորդն իր էլ. փոստին կամ բջջային հեռախոսահամարին կստանա անհատական կոդ, որով կարող է մասնակցել վիճակախաղին: Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման ընթացքում, իսկ հաղթող ճանաչված համարները կհրապարակվեն Ամերիաբանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում մինչև 2022 թ. սեպտեմբերի 30-ի ժամը 23:59-ը:
 
«Անկանխիկ ամառ» վիճակախաղի մասնակցության կանոններին,  պայմաններին և հյուրանոցների ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://ameriabank.am/campaigns/non-cash
 
Ամերիաբանկի մասին 
 
Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է  նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:
 
Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։
 
Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն