Վաղը Լավրովին տեղեկացնելու ենք, որ իրենց հետ պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը․ Ի․ Սաղաթելյան


Վաղը Լավրովին տեղեկացնելու ենք, որ իրենց հետ պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը․ Ի․ Սաղաթելյան

  • 08-06-2022 19:10:16   | Հայաստան  |  Քաղաքական

Սիրելի՛ հայրենակիցներ
 
ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: 
Հայ ժողովուրդն արդեն ձևակերպել է սեփական օրակարգը, որն այսօր քննարկվում և պաշտպանվում է Հայաստանի փողոցներում ու հրապարակներում եւ ներկայացվում է միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստան ժամանող միջազգային գործընկերներին։ 
Մեր ժողովրդի կենսական շահերից բխող առաջնահերթությունները որևէ կապ չունեն այն օրակարգի հետ, որով փակ դռների հետևում բանակցում են Հայաստանի իշխանություն ներկայացողները: 
Ուստի վաղը` հունիսի 9-ին, ժամը 09:00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք և մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի:
 
P.S. Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ նաև վաղը 19:30-ին կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի:
 
 
Ընդդիմության առաջնորդներից 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական