Սուրեն Պապիկյանը սպային զրկել է դրամական պարգեւատրումից


Սուրեն Պապիկյանը սպային զրկել է դրամական պարգեւատրումից

  • 08-06-2022 20:00:38   | Հայաստան  |  Իրավունք

Սուրեն Պապիկյանը  պատերազմի մասնակից սպայի   անմեղության կանխավարկածը խախտելով՝ նրան  դրամական պարգեւատրումից զրկել է։ 
 
Լրագրողիս է դիմել ՊՆ զորամասերից մեկի սպա, ով  հայտնելով իր անձնական տվյալները, սակայն չցանկանալով, որ դրանք  հրապարակվեն, ասաց, որ 2018թվականի  իշխանափոխությունից հետո զորամասերում ստուգումներ են իրականացվելմ տարբեր խախտումների  փաստերով քրեական գործեր են հարուցվել , այդ թվում՝ իր հանդեպ ; Քանի որ  իր դեմ  ցուցմունք տվածն  իր  վերադաս հրամանատարն էր, ինքը  2020թ մայիսին, հրամանատարի դրդմամբ ստիպված  գրել  է տեղափոխման վերաբերյալ  դիմումն ու մեկնել Արցախ :44-րյա պատերազմի  ընթացքում սպան աչքի է ընկել, նրան տրված ծառայողական բնութագրում նշված է, որ նա մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է բարձր պատասխանատվություն, իր պարտականությունները եւ առաջադրված խնդիրները կատարել է բարեխղճորեն եւ պարտքի զգացումով։  Արցախի  զորամասը կազմալուծել են, սպան այժմ ծառայում է  Հայաստանում : Իր վերաբերյալ քրեական գրծով անցած 2 տարվա մեջ 3 նիստ է կայացել, նիստերը պարբերաբար հետաձգվում են, այդ գործով դատավոր է փոխվել : 2022թվականի մայիսի 2-ին  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաման է արձակել, որի 2-րդ կետով  միանվագ դրամական պարգեւատրում չի հաշվարկվում  այն անձանց, ովքեր կարգապահական տույժեր ունեն, նրանց նկատմամաբ քրեական մեղադրանք է՝ առաջադրված,  ծառայողական քննություն է կատարվում եւ այլն  :Փաստորեն խախտվում է պատերազմի մասնակից  զինծառայողի իրավունքը, չէ որ  ըստ անմեղության կանխավարկածի `եթե ենթադրյալ հանցանքը ապացուցված չէ դատարանի կողմից, անձը մեղավոր չի համարվում:
 
լրագրող
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք