Մոլորված և ադրբեջանական կողմում հայնված Բերձորի բնակիչը խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է


Մոլորված և ադրբեջանական կողմում հայնված Բերձորի բնակիչը խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է

  • 09-06-2022 20:04:36   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Մոլորված և ադրբեջանական կողմում հայնված Բերձորի 69-ամյա բնակիչը խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին:  Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
 
Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ հունիսի 1-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա.Ա.-ի անհայտ կորելու մասին:
 
Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի և ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում:
 
Խաղաղապահների միջնորդությամբ տարված բանակցությունների արդյունքում, հունիսի 9-ին ժամը 12:00-ի սահմաններում Ա.Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողներին: Հանգամանքները պարզվում են:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play