ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավարին Քննարկվել են հարկային ոլորտում երկկողմ գործակցության հեռանկարները


ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավարին Քննարկվել են հարկային ոլորտում երկկողմ գործակցության հեռանկարները

  • 10-06-2022 14:41:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 10-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի գլխավորած պատվիրակությանը: 
 
Քննարկվել են հարկային ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման առանցքում է եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության միջև ստորագրված «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առևտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման փորձնական ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը: Կողմերն ավարտված են գնահատել փորձնական ծրագրով նախանշված մի շարք միջոցառումներ և փաստել են՝ չկատարված միջոցառումները մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:  Հանդիպմանը շեշտվել է, որ փորձնական նախագծի բարեհաջող իրականացման դեպքում՝ մշակել նաև ծրագրի հետագա զարգացման և բոլոր շահագրգիռ անձանց վրա տարածման հարցը, որպեսզի անդրսահմանային առևտրի ժամանակ տնտեսվարող սուբյեկտների միջև էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման հնարավորություն լինի ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ԵԱՏՄ հարթակում:
 
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և ՌԴ Դաշնության Դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ: Դիտարկվել են նաև Ռուսաստանի և Հայաստանի հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված համատեղ աշխատանքները:
 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ: 
 
ՀՀ ՊԵԿ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն