«Կասպերսկի» ընկերությունը Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» յոթերորդ գործնական կոնֆերանսը


«Կասպերսկի» ընկերությունը Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» յոթերորդ գործնական կոնֆերանսը

  • 10-06-2022 15:32:20   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։  Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։ Ընկերությունը հունիսի 10-ին Երևանում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացրել է «Kaspersky Security Day» յոթերորդ գործնական կոնֆերանսը՝ «Կիբեռանվտանգությունը որպես արվեստ» խորագրով, որը նվիրված էր խոշոր կազմակերպությունների դեմ ուղղված ժամանակակից կիբեռսպառնալիքները չեզոքացնելու և դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին և գործիքներին։ «Kaspersky Security Day»-ին մասնակցել են հայկական և միջազգային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ունեն կիբեռանվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։  
 
Կոնֆերանսն անցկացրել են «Կասպերսկի» ընկերության և հրավիրված առաջատար փորձագետները։ Միջոցառումը բացել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության տեղեկատվական անվտանգության սպառնալիքների ավագ հետազոտող Դմիտրի Գալովը ներկայացրել է «Կիբեռանվտանգության արդի միտումները և սպառնալիքների ժամանակակից լանդշաֆտը», իսկ կորպորատիվ մարքեթինգի ուղղության ղեկավար Յանա Շևչենկոն՝ «Kaspersky Symphony նոր շարքի ակնարկ» թեման։ «Կասպերսկի» ընկերության նախավաճառքային աջակցության բաժնի ղեկավար Եվգենի Բուդարինը ներկայացրել է «Kaspersky Symphony XDR. պրոդուկտների միջև փոխգործակցության սցենարներ» և ««Կասպերսկի ընկերության մասնագիտական և փորձագիտական ծառայություններ» թեմաները։ «Ղազախստանի Ժողովրդական բանկի դուստր կազմակերպություն «Հալըկ» ապահովագրական ընկերության» ՏՏ ենթակառուցվածքի դեպարտամենտի հեռահաղորդակցության և սերվերային հարթակների բաժնի պետ Վլադիմիր Լին անդրադարձել է «KATA և KEDR. Պատմություններ կյանքից» թեմային, իսկ «Կասպերսկի» ընկերության Ղազախստանում, Կենտրոնական Ասիայում և Մոնղոլիայում գրասենյակի կոմերցիոն տնօրեն Վալերի Զուբանովը՝ «Ի՞նչն այն չէ թիրախային գրոհներից պաշտպանության  առաջադեմ լուծումների հետ» թեմային։
 
«Հայաստանի խոշոր բիզնեսը և պետական հատվածը գնալով ավելի շատ են օգտվում թվային տրանսֆորմացիայի հնարավորություններից։ Դրանց կիրառման դաշտի ընդլայնումը հանգեցնում է կիբեռսպառնալիքների ճակատի ընդլայնման։ Եվ լայն ճակատով բարդ թիրախային գրոհներից պաշտպանության համար կազմակերպություններին անհրաժեշտ է արդեն համալիր գործիքակազմ, ինչպիսին է այս կոնֆերանսին ներկայացված Kaspersky Symphony լուծումների նոր շարքը։ Դրանց բաղադրիչները փոխլրացնում են միմյանց և ստեղծում կիբեռպաշտպանության ամուր ճակատ։ Համոզված եմ, որ կոնֆերանսի մասնակիցների կողմից իրենց կազմակերպություններում Kaspersky Symphony-ի կիրառումն անանցանելի պատնեշ կստեղծի կիբեռհանցագործների համար՝ նպաստելով բիզնեսի անվտանգությանը և անընդհատությանը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
 
«Kaspersky Security Day»-ի մասնակիցները ընկերության առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով ստացել են համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ,  ինտերակտիվ քննարկել և պարզաբանել են  կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ