Զոհված զինծառայողների ծնողները ու հարազատները չեն ներկայացել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը. ՀՀ ՔԿ


Զոհված զինծառայողների ծնողները ու հարազատները չեն ներկայացել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը. ՀՀ ՔԿ

  • 10-06-2022 20:17:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 1-ին հրապարակայնորեն ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվել էր այս շաբաթվա ընթացքում կազմակերպել 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հանդիպումը Քննչական կոմիտեի նախագահի հետ:
 
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Կոմիտեի պաշտոնատար անձի միջոցով դեռևս հունիսի 7-ին իրազեկվել է հիշյալ հանդիպումը 2022 թվականի հունիսի 10-ին ժամը 18:00-ին կազմակերպելու վերաբերյալ և փոխանցվել համապատասխան հրավեր:
 
«Ծրագրված հանդիպումը չի կայացել` զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների չներկայանալու պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play