Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ


Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

  • 10-06-2022 21:04:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
 
Հանրապետության տարածքում`
 
Հունիսի 11-15-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
 
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը հունիսի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:
 
 
Երևան քաղաքում՝
 
Հունիսի 10-ի երեկոյան ժամերին, 11-15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն