ՊՆ վարչական համալիրում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ. ՀՀ ՊՆ


ՊՆ վարչական համալիրում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ. ՀՀ ՊՆ

  • 11-06-2022 13:50:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 9-ին և 10-ին Ռազմական ոստիկանության անձնակազմի համար ՊՆ վարչական համալիրում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ՝ նվիրված զինված ուժերում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և մահվան դեպքերի արդյունավետ քննությանը: 
 
ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցության շրջանակում կազմակերպված դասընթացը վարել են ԵԽ միջազգային փորձագետ Սաշա Յանկովիչը և իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵԽ ազգային փորձագետ Արսեն Նիկողոսյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն