Իսպանիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին փաստագրական գիրքը


Իսպանիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին փաստագրական գիրքը

  • 13-06-2022 20:17:18   | Իսպանիա  |  Մամլո հաղորդագրություն

Իսպանիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին փաստագրական գիրքը։ 
 
Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:
 
Այս կապակցությամբ հունիսի 13-ին դեսպան Սոս Ավետիսյանն ընդունել է գրքի հեղինակ, Մադրիդի CEU San Pablo համալսարանի դասախոս, քաղաքական վերլուծաբան, լրագրող Ռիկարդո Ռուիս դե լա Սերնային։
 
Դեսպանն ընդգծել է գրքի հրատարակման կարևորությունը՝ Իսպանիայում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման գործում։
 
Գիրքը հասանելի է Իսպանիայի բոլոր գրախանութներում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն