ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության՝ հունիսի 14-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ


ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության՝ հունիսի 14-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

  • 15-06-2022 10:23:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի է 14-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 19:30-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
 
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:02-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3750 մարդ:
 
Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:
 
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
 
Իրազեկ քաղաքացիների միավորում
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն