Տարեցների կոտրվածնքերի արդյունավետ բուժման շատ մեծ փորձ ունենք


Տարեցների կոտրվածնքերի արդյունավետ բուժման շատ մեծ փորձ ունենք

  • 15-06-2022 13:07:02   | Հայաստան  |  Հասարակություն

 
Բարձր տարիքային խմբում՝ 70+ հատկապես կանանց շրջանում առկա է լինում օստեոպարոզ հիվանդությունը: Վերջինս ոսկրերի հիվանդություն է, որի ժամանակ մեծանում է անսպասելի կոտրվածքի վտանգը: Օստոեպարոզը հաճախ անվանում են «համր հիվանդություն», քանի որ ոսկրային հյուսվածքի կորուստը լինում է առանց ախտանշանների: Մարդիկ տեղյակ չեն լինում իրենց հիվանդության մասին, մինչև որ անսպասելի ոտքի ոլորումը կամ վայր ընկնելը հանգեցնում է կոտրվածքի: Այս տարիքային խմբում առավել հաճախ լինում են ազդոսկրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքներ, որոնց բուժման եղանակների, դրանց արդյունավետության մասին զրուցել ենք  «Արթմեդ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանի հետ։ 
 
Ազդոսկրի պրոքսիմալ հատվածում հաճախ հանդիպող կոտրվածքների պատճառը ազդոսկրի գլխիկում սնուցման խանգարումն է, որի հետևանքով ոսրկային հյուսվածքը կորցնում է ամրությունը: Այս կոտրվածքները դասվում են ծանր վնասվածքների շարքին: Դրանք ուղեկցվում են միջհյուսվածքային շրջանում արյան կորստով, որի ժամանակ լինում է ցավ, հիվանդը չի կարողանում շարժվել  և ունենում վերջույթի հենման ֆունկցիայի խանգարում: Արթմեդ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանն խորհուրդ է տալիս շատ լուրջ վերաբերվել այս ամենին, քանի որ նման կոտրվածքները հնարավոր է այդ հատվածում առաջացնեն թրոմբոզներ, անոթի պատռվածք.  «Այս հիվանդներին բուժելու միակ մեթոդը վիրահատությունն է, հակառակ պարագայում, ըստ վիճակագրական տվյալների, մի քանի շաբաթվա ընթացքում հիվանդությունը կարող է բերել մահվան»:
 
Ընդհանրապես ամբողջ աշխարհում, ազդոսկրի պրոքսիմալ հատվածի վիրահատությունը կատարվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում: Բայց քանի որ  Հայաստանում այս տարիքային խումբը կոտրվածքով հիվանդանոց դիմելիս ունենում է նաև այլ ուղեկցող հիվանդություններ, մեզ մոտ այդ ժամանակահատվածը չի պահպանվում: Մասնագետները սկզբում ուղեկցող հիվանդություններն են առանձնացնում, ապա ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում իրականացնում վիրահատություն: 
Արտակ Գալստյանը շեշտում է՝ ազդոսկրի վզիկի հատվածում կոտրվածքը գրեթե երբեք չի սերտաճում և պարտադիր պետք է կատարվի էնդոպրոթեզավորում. «Վիրահատության ժամանակ հոդը փոխվում է մասնակի, ոչ ամբողջությամբ: Թողում ենք փոսիկը, հեռացնում ենք գլխիկը՝ դրա փոխարեն տեղադրելով պրոթեզ: Վիրահատությունից հետո հիվանդը բավականին արագ է կազդուրվում, նույնիսկ վիրահատության հաջորդ օրը հենակների կամ քայլակի օգնությամբ կարողանում է  կանգնել և քայլել»:
 
«Արթմեդ» բժշկական կենտրոնի փորձառու վնասվածքաբանների կատարած գրագետ վիրահատության շնորհիվ հիվանդները 5 օր հետո դուրս են գրվում հիվանդանոցից: Բայց մոտ 2 տարի այստեղ հիվանդներին պահում են հսկողության տակ, և ըստ իրենց կատարած հետազոտությունների, ազդոսկրի վզիկի վիրահատությունից հետո 85 տոկոս հիվանդները շարունակում են ապրել լիարժեք կյանքով: Սա բավականին լավ ցուցանիշ է, ասում է վնասվածքաբան-օրթոպեդը, նշելով, որ միջազգային փորձի դրական արդյունքները 90 տոկոս են:
 
Բժիշկ-վնասվածքաբանին հաճախ են հարցնում, թե արժե արդյոք 80 անց մարդուն վիրահատել: Վիրահատությունը ոչ թե ցանկալի է, այլև պարտադիր, հնչում է պատասխանը.  «Այս դեպքում կշեռքի նժարին դնում ենք 2 արդյունք: Եթե չվիրահատվի,  գամված է մնում անկողնուն, կոտրվածքները գրեթե երբեք չեն սերտաճում և դա բերում է նրան որ մարդը չի քայլում, իսկ այլ խնդիրների պարագայում էլ հանգեցնում է մահվան: Իսկ եթե վիրահատում ենք, ապա մի քանի ամսից հիվանդը վերադառնում է իր նորմալ կայնքին»:
 
Բարձր տարիքային խմբում ազդոսկրի վզիկի վիրահատությունից հետո շատ կարևոր է վերականգնողական փուլը: Վնասվածքաբան-օրթոպեդ Արտակ Գալստյանը խորհուրդ է տալիս այդ փուլը հաղթահարել միմիայն վերականգնողական կենտրոններում: Արթմեդ բժշկական կենտրոնի վերականգնողական բաժանմունքում 3 շաբաթ անկացնելուց հետո 80 անց հիվանդը  մեկ ձեռնափայտով վերադառնում է տուն. «Այստեղ շատ կարևոր է մասնագիտական մոտեցումը: Հարազատները այդ ամեն ինքնուրույն կարող կազմակերպել: Հատկապես որ այս տարիքային խումբը ունի այլ ուղեկցող հիվանդություններ ևս, որոնք ամբողջությամբ կառավարելը գրեթե անհնար է»: 
 
Բժիշկը խորհուրդ է տալիս այս տարիքում կարևորել ոսկրերի հետազոտությունը, ցանկացած խնդրի, անգամ աննշան ցավի դեպքում դիմել միմիայն մասնագետների: ստանալ արդյունավետ բուժում՝ խուսափելով վիրահատական միջամտություններից:
 
  
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն