ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ


ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

  • 15-06-2022 19:33:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-17 աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից, նշելով, որ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին:
 
Այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները մասնակից պետությունների ղեկավարների հետ:
 
Վահագն Խաչատուրյանը կհանդիպի նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն