Ոստիկանները բացահայտվել են տարադրամի փոխանակման կետում կատարված ավազակությունը
15-06-2022 19:50:56 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հունիսի 12-ին՝ ժամը 23:16-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Ավանի Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետից փող են հափշտակել։
Պարզվել է, որ կատարվածն ավազակույթուն է. ժամը 23-ի սահմաններում գլխարկով ու բժշկական դիմակով մեկը, ձեռքին նռնականման առարկա, մտել է սուպերմարկետ և պայթեցնելու սպառնալիքով տարադրամի փոխանակման կետից փող հափշտակել ու փախչել:
Տուժողից հաղորդում է ընդունվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ավանի քրեական հետախույզներն ավազակություն կատարած անձի փախուստի հավանական հետագիծն ուսումնասիրելու արդյունքում տարբեր վայրերում հայտնաբերվել են նրա բաճկոնը, դիմակը, ինչպես նաև՝ նռնակը:
Հունիսի 14-ին՝ ժամը 21:30-ին, Վաղարշյան փողոցում հայտնաբերել եւ ավազակություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ 27-ամյա մի տղամարդու։ Նա ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: