Սուբվենցիայի ծրագրային 58 նոր հայտ՝ Հայաստանի 8 մարզերից․ տեղի է ունեցել գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը


Սուբվենցիայի ծրագրային 58 նոր հայտ՝ Հայաստանի 8 մարզերից․ տեղի է ունեցել գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

  • 16-06-2022 18:38:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հունիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
 
Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, վերջինիս ընթացքում շահագրգիռ պետական կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի ութը մարզերից ստացված սուբվենցիայի ծրագրային 58 հայտերը։ Դրանք վերաբերել են մի շարք բնակավայրերի գազաֆիկացմանը, մանկապարտեզների վերանորոգմանն ու բարեկարգմանը, վերելակների փոխարինմանը, փողոցներում լուսավորության համակարգերի կառուցմանը, ասֆալտապատման աշխատանքներին, աղբատար մեքենաների ձեռքբերմանը և այլն։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play