Անդրեա Վիկտորինը պատասխանել է քարտեզով պայուսակի մասին մեղադրանքներին


Անդրեա Վիկտորինը պատասխանել է քարտեզով պայուսակի մասին մեղադրանքներին

  • 17-06-2022 19:50:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Twitter-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի՝ Սյունիք կատարած այցից հրապարակած լուսանկարը քննադատությունների տեղիք է տվել համացանցում:
 
Լուսանկարում Վիկտորինի ձեռքին կտորից պայուսակ է՝ վրան Հայաստանի և Եվրամիության դրոշները: Ընդ որում, Հայաստանի քարտեզը պատկերված է առանց Արցախի: Ընդ որում, որոշ օգտատերեր համարում են, որ Եվրամիության դրոշով պատկերված է Ադրբեջանի քարտեզը, իսկ Մեղրին հանդես է գալիս որոշ միջանցք: Ըստ թուիթերյան քննարկումների, դա այն պատկերն է, ինչ ուզում է տեսնել Եվրամիությունը: Twitter-ում 301 անգլիալեզու էջի քննադատական հրապարակմանը Վիկտորինը պատասխանել է. «Ցավալի է, որ վիրավորում եք ջերմ սիրտ ունեցող, համարձակ և ակտիվ մեղրեցի կնոջը, որը շատ բան է անում տեղի մարդկանց համար և պայուսակն ինձ նվեր է տվել։ Դա սիրտ է, ոչ թե քարտեզ»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն