Քերին Դոնֆրիդին Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ
18-06-2022 12:16:09 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդին Երևանում։ Այցի ընթացքում՝ հունիսի 18-ին, փոխպետքարտուղար Դոնֆրիդը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։ Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր ամուր փոխգործակցության հարցերը և մեր երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։