Վերին Խոտանանի գերեզմանատան տարածքում շինաշխատանք կատարելիս 37-ամյա բնակիչը վնասել է եկեղեցու պատը


Վերին Խոտանանի գերեզմանատան տարածքում շինաշխատանք կատարելիս 37-ամյա բնակիչը վնասել է եկեղեցու պատը

  • 18-06-2022 18:19:52   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 17-ին ոստիկանություն գրություն էր ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան համայնքի գերեզմանատան տարածքում անհայտ անձի կողմից մեխանիզմի կիրառմամբ կատարվել են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով փլվել է եկեղեցու պատի մի հատվածը, ինչպես նաև հողաշերտի տակից դուրս են եկել տապանաքարեր ու խաչքար:
 
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ նշված վայրում, առանց համապատասխան թույլտվության, տրակտորով ճանապարհի հարթեցման աշխատանքներ է կատարել Կապան քաղաքի 37-ամյա մի բնակիչ:
 
Նա ներկայացվել է Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
 
Նախապատրաստվում են նյութեր:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play