Քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի փառքը. Քաղավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ


Քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի փառքը. Քաղավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ

  • 18-06-2022 20:34:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորընտիր նախագահ Միհրան Խաչատրյանը կարծում է,որ ոչ ոք միանձնյա և ինքնուրույն չի կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի ավիացիայի առջև։
 
«Ես միանգամայն համոզված եմ, որ դրանք լուծելի են, և դրա համար բոլոր նախանշանները և հիմքերն առկա են։ Անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար։ Դրանցից յուրաքանչյուրը արժեքավոր է և պարտավորեցնող։ Հավատացա՛ծ եղեք՝ միահամուռ ուժերով և քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կվերադարձնենք և կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի փառքը և բարձր հեղինակությունը»,- ասված է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տարածած հայտարարության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play