FLYONE ARMENIA ավիաընկերության՝ Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերի մեկնարկ


FLYONE ARMENIA ավիաընկերության՝ Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերի մեկնարկ

  • 20-06-2022 10:10:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։ FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրեց խորհրդանշական ժապավենն և մեկնարկի կապակցությամբ նշեց. «Մենք անհամբերությամբ սպասում էինք FLYONE ARMENIA ընկերության կողմից դեպի Բեյրութ չվերթերի իրականացմանը։ Այն մեզ համար կարևորագույն իրադարձություն է։ Այն հնարավորություն է իրար ավելի ամուր կապելու մեր երկու բարեկամ ժողովուրդներին, հասանելի դարձնելու ճամփորդական հնարավորությունները թե զբոսաշրջիկների, թե գործարարների, թե հայկական համայնքի ներկայացուցիչների համար։ Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի այս չվերթերը պահանջված լինեն մեր ուղևորների համար»։
 
FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։
 
FLYONE ARMENIA ընկերության մասին
 
FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է  օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:
 
FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Փարիզը, Լիոնը, Թբիլիսին, Ստամբուլը  և Սոչին:
 
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք նախատեսված են 180 և 144 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:
 
FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է:
 
FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ․ FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն