Ուկրաինան պատրաստ է բահերով կռվել Ռուսաստանի դեմ, եթե Արևմուտքը զենք չտա․ Կուլեբա


Ուկրաինան պատրաստ է բահերով կռվել Ռուսաստանի դեմ, եթե Արևմուտքը զենք չտա․ Կուլեբա

  • 20-06-2022 11:15:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am․ Ուկրաինան բահերով կպաշտպանվի ռուսական ռազմական ագրեսիայից դաշնակիցների կողմից սպառազինությունների մատակարարման դադարեցման դեպքում։ Այս մասին ARD հեռուստաալիքին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
 
Նրա խոսքով՝ Արեւմուտքում ոչ ոք չպետք է հավատա այն բանին, որ եթե դադարեցվեն սպառազինության մատակարարումները, ուկրաինացիներն ավելի պատրաստ կլինեն զիջումների գնալ։
 
«Եթե զենք չստանանք, լավ, ուրեմն կկռվենք բահերով, բայց կպաշտպանվենք, քանի որ այս պատերազմը պատերազմ է մեր գոյության համար», շեշտել է Կուլեբան։
 
Նախարարը նշել է, որ Ուկրաինան զգալիորեն ավելի քիչ զենք ունի, քան Ռուսաստանը։ «Հետևաբար, ինչքան շուտ ստանանք զենքը, որքան շուտ այն ուղարկվի, այնքան ավելի շատ կլինի մեզ օգնությունը։ Եթե զենքը հետո ուղարկվի, մենք էլի կասենք շնորհակալություն, բայց այդ դեպքում շատ բան իզուր կորսված կլինի, շատ մարդիկ կմահանան», ասել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը