Վաղը պատմական շաբաթ է սկսում․ Զելենսկի


Վաղը պատմական շաբաթ է սկսում․ Զելենսկի

  • 20-06-2022 11:48:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրավաբան.net․ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այս շաբաթ պետք է ակնկալել Ռուսաստանի թշնամական ակտիվության աճ։ Այս մասին նա հայտնել է տեսաուղերձում։
 
«Վաղը սկսում է պատմական շաբաթ: Այն շաբաթը, երբ մենք կլսենք Եվրամիությունից Ուկրաինայի թեկնածության կարգավիճակի մասին… Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ 1991 թվականից ի վեր Ուկրաինայի համար քիչ են եղել այնպիսի ճակատագրական որոշումները, ինչպիսին մենք ակնկալում ենք: Եվ ես վստահ եմ, որ միայն դրական որոշումը համապատասխանում է ողջ Եվրոպայի շահերին»,- ասել է նախագահը։
 
Զելենսկին ասել է, որ այս շաբաթ օգտագործելու է բոլոր հնարավորությունները՝ պաշտպանելու Ուկրաինայի եվրոպական հեռանկարը, մասնավորապես, նախատեսվում են նոր կոչեր եվրոպացիներին։
 
«Ակնհայտ է, որ նման շաբաթվա ընթացքում մենք պետք է ակնկալենք Ռուսաստանից թշնամական ակտիվության աճ։ Ցուցադրական։ Եվ ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև եվրոպական այլ երկրների դեմ։ Մենք պատրաստվում ենք և պատրաստ ենք։ Մենք զգուշացնում ենք մեր գործընկերներին»,-նշել է ղեկավարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը