Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն


Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն

  • 20-06-2022 11:58:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
  Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը։
 
Երևանի ժամանակով ժամը 13։13-ին Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում կանցնի երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ կլինի աստղագիտական ամռան սկիզբը Հյուսիսային կիսագնդում: Համապատասխանաբար, հարավային կիսագնդում սկսվում է աստղագիտական ձմեռը։
 
Երկրի պտտման առանցքը թեքված է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23°26')։ Դա պայմանավորում է տարվա եղանակների փոփոխությունը:
 
Տարբերում ենք երկու տեսակի արևադարձեր՝ ամառային և ձմեռային: Երկրի Հյուսիսային կիսագնդում ամառային արևադարձը տեղի է ունենում հունիսի 21-ին, իսկ ձմեռային արևադարձը՝ դեկտեմբերի 21-ին: Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է Հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ Հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին: 
 
Մելինե Ասրյան
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն