Մակրոնի գլխավորած դաշինքը չի կարողացել ստանալ խորհրդարանի մանդատների բացարձակ մեծամասնությունը


Մակրոնի գլխավորած դաշինքը չի կարողացել ստանալ խորհրդարանի մանդատների բացարձակ մեծամասնությունը

  • 20-06-2022 12:29:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Ֆրանսիայի Ազգային խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլում նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» դաշինքը հավաքել է ձայների 38,57 տոկոսը։ Այս մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը քվեաթերթիկների 100 տոկոս մշակումից հետո։
 
Ժան-Լյուկ Մելանշոնի ձախակողմյան «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միությունը» (Nupes) ստացել է 31,6 տոկոս, Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը՝ 17,3 տոկոս, իսկ հանրապետականները՝ 6,98 տոկոս ձայն:
 
Այսպիսով՝ Մակրոնի կոալիցիան չի ստացել խորհրդարանում տեղերի բացարձակ մեծամասնությունը։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ նա Ազգային ժողովում ունի 245 տեղ, Մելանշոնի կուսակցությունը՝ 131, «Ազգային միավորում»-ը և «Հանրապետականները» կստանան համապատասխանաբար 89 և 61 մանդատ։
 
Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու համար անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնություն։ Քվեարկության արդյունքներով՝ խորհրդարանի ստորին պալատի 577 պատգամավոր կընտրվի 5 տարի ժամկետով։
 
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում երեկ ընթանում էր խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների երկրորդ փուլը: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play