ԱՀ Նախագահ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ


ԱՀ Նախագահ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

  • 20-06-2022 13:22:10   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: 
 
Օրակարգում Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներն էին: Զեկուցումներով հանդես են եկել պաշտպանության, արտաքին գործերի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները: 
 
Ներկայացված հարցերի շուրջ տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, որոնց արդյունքում Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն