ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրեց Աննա Վարդապետյանի թեկնածությունը


ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրեց Աննա Վարդապետյանի թեկնածությունը

  • 20-06-2022 13:57:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
civilnet.«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրեց Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
 
Աննա Վարդապետյանը 2018-2019 թթ․ ընթացքում զբաղեցրել է արդարադատության նախարարի խորհրդականի, այնուհետև՝ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2020-ի մարտից վարչապետի օգնականն է։
 
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Վարդապետյանի առաջադրման մասին հայտարարել էր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը