ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններում խնդիրները չեն հանգում մեկ հարցի. Իրանի ԱԳՆ


ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններում խնդիրները չեն հանգում մեկ հարցի. Իրանի ԱԳՆ

  • 20-06-2022 14:18:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի վերականագնման շուրջ բանացություններում չլուծված մնացած խնդիրները չեն սպառվում մեկ հարցով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի ատաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
 
«Այն, ինչ մնում Է չլուծված մեր եւ ԱՄՆ-ի միջեւ, բնավ չի սպառվում մեկ թեմայով,- հայտարարել Է նա:- Կողմերից ոմանք ձգտում են թաքցնել մյուս հակասությունները եւ շեշտը դնել սոսկ մեկ հարցի վրա»: Ավելի վաղ մի շարք արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներ հրապարակել են տեղեկատվություն, թե Իրանը պատրաստ Է միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար հրաժարվելու իր հիմնական պահանջներից մեկից. Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) բացառումից Վաշինգտոնի կողմից ճանաչված ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից:
 
Մայիսի 25-ին Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին հայտարարել Է, որ Թեհրանի հետ միջուկային գործարքի դրույթների լիովին կատարման վերադառնալու շուրջ բանակցությունների ձախողման հավանականությունը ներկայումս ավելի բարձր Է, քան այդ երկխոսությունում հաջողության հասնելու հնարավորությունը: Ըստ որում հունիսի 8-ին Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը հայտարարել Է, որ Թեհրանը Վաշինգտոնին Է ներկայացրել գործարքի վերականգնման շուրջ առաջարկությունների նոր փաթեթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը