Բորել. Ուկրաինայից հացահատիկի արտահանման արգելափակումը ռուսական ռազմական հանցագործություն է


Բորել. Ուկրաինայից հացահատիկի արտահանման արգելափակումը ռուսական ռազմական հանցագործություն է

  • 20-06-2022 15:21:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am․ Երկուշաբթի օրը ԵՄ երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում քննարկում են ուկրաինական հացահատիկի արտահանման խնդիրը։
 
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություն է կատարում՝ արգելափակելով Ուկրաինայից սննդամթերքի արտահանումը։
 
Ներխուժման սկզբից ռուսական ռազմածովային ուժերը արգելափակել են սևծովյան բոլոր նավահանգիստները։
 
ՄԱԿ-ի տվյալներով՝ աղքատ երկրներում սննդի պակասն արդեն իսկ սուր է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը