Կոստին․ «VTB բանկը Հայաստանից և Ադրբեջանից չի հեռանա»


Կոստին․ «VTB բանկը Հայաստանից և Ադրբեջանից չի հեռանա»

  • 20-06-2022 16:00:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․«VTB բանկը չի պատրաստվում վաճառել արտերկրում գործող իր մասնաճյուղերը։ «Ինտերֆաքսի» հետ զրույցում այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը հանդիսացող VTB-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։
 
«Բացառությամբ մեկ դեպքի, մենք մեր դուստր բանկերը չենք վաճառում։ Դա մեր սկզբունքային մոտեցումն է, որ հարկավոր է մնալ [շուկայում]։ Մենք հեռանում ենք միայն Վրաստանից, բայց այնտեղ իրադրությունն է փոքր-ինչ այլ։ Իսկ Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Չինաստանում, Հնդկաստանում մենք շարունակում ենք գործել, համագործակցել ազգային բանկերի, տեղական բանկերի հետ։ Դրա նպատակը ազգային տարադրամով իրականացվող երկկողմ առևտրում առանցքային բանկ դառանալն է», - հայտարարել է Կոստինը՝ նշելով, որ թվարկված երկրներում VTB լուրջ բիզնես հեռանկարներ է տեսնում։
 
Գեւորգ Ստամբոլցյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը