Համայնքային ավտոբուսների բոլոր վարորդները պարտադիր բուժզննում կանցնեն


Համայնքային ավտոբուսների բոլոր վարորդները պարտադիր բուժզննում կանցնեն

  • 20-06-2022 18:20:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, կարևորելով ուղևորների անվտանգությունը, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է առողջապահական ապահովագրության շրջանակում ապահովել գործընթացը: Հարկ է նշել, որ համայնքային ընկերությունում աշխատող վարորդներն այս տարվանից առողջապահական ապահովագրության հնարավորություն են ստացել:
 
Երևանյան բոլոր շենքերն էլ կունենան հասցեագրման միանման ցուցանակներ: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարվել է արագացնել գործընթացը:
 
Ամբողջությամբ ավարտվել է Մարտիրոս Սարյանի անվան պուրակի կանաչապատման ծրագիրը: Վերականգնվել ու թարմացվել է կանաչ գոտին, ճիմապատվել է շուրջ 3 000 քմ տարածք, ծաղկաթմբերի համար 40 խմ հատուկ հողախառնուրդ է բերվել, արդիականացվել է 1700 գծմ ոռոգման համակարգը, տնկվել է շուրջ 4 000 ծաղիկ ու 3 850 ծաղկող, մշտադալար թփեր:
 
Անհրաժեշտ ջրաքանակ ապահովելու և կանաչ տարածքները լիարժեքորեն ոռոգելու նպատակով ընթացքի մեջ են Դալմայի ջրագծի որոշ հատվածների փոխարինման աշխատանքները: Անցկացվում է 630 մմ-անոց 344 գծմ երկարությամբ նոր խողովակաշար, այն հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ոռոգման խնդիրը:
 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. շատրվանային համալիր կկառուցվի: Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Նախագծման մրցույթն արդեն կայացել է: Հանձնարարվել է գործընթացը կազմակերպել այնպես, որ տարածքին համահունչ միջավայր ձևավորվի:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play