Լիտվայի տարածքով որոշ ապրանքների տարանցումը Կալինինգրադի մարզ արգելվել է. ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է հետևանքների մասին


Լիտվայի տարածքով որոշ ապրանքների տարանցումը Կալինինգրադի մարզ արգելվել է. ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է հետևանքների մասին

  • 21-06-2022 11:57:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Կալինինգրադի մարզի տնտեսական զարգացման նախարարությունը հրապարակել է այն ապրանքների ամբողջական ցանկը, որի տարանցիկ փոխադրումը Լիտվայով արգելվում է։
 
Լիտվայի երկաթուղիները ծանուցել են Կալինինգրադի երկաթուղուն հունիսի 18-ից ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող մի շարք ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին։
 
ՌԴ դաշնային խորհրդի ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Կլիմովն ասել է, որ Եվրամիությունը պետք է շտկի իրավիճակը Կալինինգրադի շրջափակման հետ կապված, այլապես Ռուսաստանն իրեն իրավունք կվերապահի տարանցման հարցը ցանկացած միջոցներով լուծելու համար։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն Լիտվայի օգնությամբ սկսում է ռուսական տարածաշրջանի շրջափակումը, սա ուղղակի ագրեսիա է Ռուսաստանի դեմ, ինչը ստիպում է դիմել ինքնապաշտպանության։
 
ՌԴ ԱԳՆ-ն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանը Լիտվայի գործողությունները, որն արգելել է մի շարք ապրանքների տարանցումը Կալինինգրադ, համարում է բացահայտ թշնամական, նման միջոցները խախտում են Վիլնյուսի միջազգային պարտավորությունները։
 
Լիտվայի իշխանությունները պետք է հասկանան, որ երկաթուղով դեպի Կալինինգրադի մարզ ապրանքների տարանցումը դադարեցնելու որոշումը կհանգեցնի պատասխանի, Soloviev Live-ի եթերում ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Հուսով եմ, որ Լիտվայի ներկայացուցիչների մոտ ինչ-որ պրոֆեսիոնալիզմի մնացորդներ կան իրավիճակը գնահատելու համար: Նրանք պետք է հասկանան հետևանքները, իսկ հետևանքները, ցավոք, չեն ուշանա», – ասել է դիվանագետը:
 
Վիլնյուսի  պահվածքը Զախարովան «ագրեսիվ թշնամական» է անվանել։ Նրա խոսքով՝ Լիտվան դուրս է եկել «նույնիսկ միջազգային իրավունքին հակասող վարքագծի սահմաններից»։
 
Նախօրեին ԱԳՆ էր կանչվել Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վիրջինիա Ումբրասենը։ Նրան ներկայացրել են բողոք՝ որոշ ապրանքների տարանցումը դադարեցնելու որոշման պատճառով։ Մոսկվան պահանջել է վերացնել սահմանափակումները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play