Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանման հարցը


Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանման հարցը

  • 21-06-2022 16:00:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 21-ին  հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։
 
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
 
Հեռախոսազրույցի ժամանակ  մտքերի փոխանակություն է տեղի ունեցել թուրք-բրիտանական համագործակցության առկա վիճակի և հեռանկարների շուրջ։
 
Զրուցակիցներն անդրադարձել են նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության թեմային, քննարկվել տարածաշրջանային գործընթացները, այդ թվում՝ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների թեման։։
 
Էրդողանն ընդգծել է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանման հարցի պարտադիր կարգավորման անհրաժեշտությունը։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը